Միացյալ Նահանգների համար հայ-թուրքական հարաբերութունների կարգավորումը մշտապես առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հարավային Կովկասում իր շահերի տեսանկյունից: Այն դիտարկվել է որպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության էական թուլացման միջոց: Բնականաբար, Ռուսաստան-Արևմուտք ներկայիս առճակատման ֆոնին այս խնդրի հրատապությունը մեծացել է, ինչի արդյունքում մենք ականատես ենք լինում Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նախապայմանների քաղաքականության լեգիտիմացման, ինչպես նաև Հայաստանին խրախուսելուն, որ առաջ շարժվի այդ նախապայմաններով:
Նման պայմաններով գործընթացը Հայաստանի համար բավականին ռիսկային է, քանի որ Հայաստանի շահերի պաշտպանությունն ավելի է բարդանում, ընդ որում ոչ միայն հայ-թուրքական գործընթացում, այլ նաև հայ-ադրբեջանականում, որտեղ ևս արևմուտքը հատուկ շահագրգռվածություն ունի:
Մանրամասները տեսանյութում.