Հացահատիկով բեռնված նավն օրվա ընթացքում կարող է դուրս գալ Օդեսայի նավահանգստից. ԶԼՄ-ներ
Սև ծովում հացահատիկով բեռնված նավը Օդեսայի նավահանգստից դուրս կգա օրվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին տեղյակ աղբյուրը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող առաջին նավը կարող է արդեն «այսօր կամ վաղը» դուրս գալ Օդեսայի նավահանգստից: Նա հավելել է, որ նավը կարող է ուղևորվել Սոմալի ։
«Նախատեսվում է այսօր, եթե ֆորս մաժոր չլինի»,- պատմել է աղբյուրը։
Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի «ֆորս մաժոր» ասելով։
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում՝ արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում Սև ծովի երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: