Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ կանի զբաղվի իր սեփական երկրի տնտեսությամբ, այլ ոչ թե նեոօսմանյան ֆանտազիաների վերածնունդով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նա ընդգծել է, որ Հունաստանը կպաշտպանի իր տարածքային ինքնիշխանությունը, բայց տրամադրված է շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ:
Նա այս իրավիճակում անպատասխանատու է համարել ազգայնական մոլորություններին ենթարկվելը։
«Մենք Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական ճգնաժամի ենք բախվում ենք, և վերջին բանը, որ մեզ անհրաժեշտ է, անկայունության աղբյուրն է Հարավարևելյան Եվրոպայում։ Միջազգային իրավունքը միայն գործիք է։ Հունաստանը միշտ պատասխանատու կեցվածք է ունեցել։ Վերջին ամիսներին մենք լուրջ խնդիրների ենք բախվել… Ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները»,- ընդգծել է նա՝ նշելով, որ արտաքին քաղաքականությունը չպետք է օգտագործվի ազգայնական տրամադրությունները խթանելու համար։
«Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- հավելել է վարչապետը։