Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Իլյա Դարչիաշվիլին քննարկել են ղարաբաղյան հարցը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր վրացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր ադրբեջանցի գործընկերը գոհ է եղել հանդիպումից։