Լաչինը շրջանցող ճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին․ ՏԿԵՆ
ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցումներին։
Նշենք, որ սա լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։
Հիշեցնենք` հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։