Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքել է որոշ սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ՊԲ զինծառայող է զոհվել։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրություն մեջ։