Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով, հայտնում է News.am-ը։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը (2591), որը վերջինն ավարտեց պայքարը և սևերով հասավ հաղթանակի։
Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Էստոնիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով։