Չճանաչված Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Կոսովոյի իշխանությունների այս գիշեր արված հայտարարությունում, հայտնում է News.am-ը:
«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին նախագահ Վեոս Օսմանիի և փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմի ու Դոնիկ Վերվալի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի և այլ միջազգային ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված Կոսովոյի կառավարությունը պարտավորվում է օգոստոսի 1-ից հետաձգել հունիսի 29-ի երկու որոշումների կատարումը մինչև սեպտեմբերի 1-ը, երբ կհանվն բոլոր բարիկադները և ամբողջությամբ կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում: Մենք շնորհակալ ենք միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին՝ նրանց հավատարմության ե ներդրման համար»,-ասված է հաղորդագրությունում:
Միջազգային ջանքերի, այդ թվում ռուսաստանի ԱԳՆ շնորհիվ, Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչև սեպտեմբերի 1-ը: