ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է մասնակի ճանաչված Կոսովոյի կառավարության որոշումը՝ հետաձգել սերբական փաստաթղթերը եւ համարանիշները փոխարինելու իր պլանի կիրառումը:
«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը՝ հետաձգելու սերբական փաստաթղթերն արգելելու ընթացակարգի ներդնումը մինչև սեպտեմբերի 1-ը և ակնկալում ենք, որ բոլոր խոչնդոտները անհապաղ կվերացվեն»,-գրել է Բորելը Twitter-ի իր էջում:
ԵՄ-ի իշխանություններն ակնկալում են, որ հանրապետության ճանապարհների բոլոր բարիկադներն անհապաղ կկազմալուծվեն, նշել է նա:
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի կառավարությունը որոշել էր մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել քաղաքացիների անձնագրերն ու պետհամարանիշերը Կոսովոյի համարանիշներով փոխարինելու ծրագրերը։
Welcome Kosovo decision to move measures to 1 September. Expect all roadblocks to be removed immediately.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) July 31, 2022
Open issues should be addressed through EU-facilitated Dialogue&focus on comprehensive normalisation of relations btwn Kosovo&Serbia, essential for their EU integration paths