Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին․ այս մասին գրում է Eurovoix.com կայքը՝ հղում անելով ուկրաինական UA:PBC հեռուստաալիքին։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մինչ օրս իրենց մասնակցությունն են հաստատել արդեն 15 պետություններ, դրանց թվում են Ալբանիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան և Իսպանիան։
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը կկայանա Երևանում՝ Հայաստանն այն հյուրընկալելու հնարավորություն ստացավ «Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակից հետո։ Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մրցույթում, առաջինը 2010թ.: Մրցույթն այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելու է 20-րդ անգամ։
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: