Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 13-15-ը պետական այցով կժամանի Ղազախստան, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պետական այցով կժամանի Ղազախստան»,-ասվում է հաղորդագրության մեջ։