Անդրանատոլիական գազատարը (TANAP) անվանվել է Եվրոպայի համար ռուսական գազի մատակարարման այլընտրանք։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը [ԵՄ-ի համար ռուսական գազին] TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում կոչ է արել «լրացնել բացը» եվրոպական գազի շուկայում։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախկինում չեն իրականացվել այլընտրանքային նախագծեր, ինչպիսին է «Նաբուկո»-ն (գազատարի նախագիծ Իրանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից դեպի Եվրոպա):