Ադրբեջանի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: