Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ջահրոմիի խոսքը մեջբերում Է ԻՍՆԱ գործակալությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել Է, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես Է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը: