Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական բանակի գերժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սանան Ֆարաջովը եւ զինվոր Յուսիֆ Բայրամլին ազատվել են բանակից այն բանի համար, որ ծառայության ընթացքում օգտվել են սմարթֆոններից եւ կիսվել են սոցիալական ցանցերում իրենց անձնական էջերում տեղադրված լուսանկարներով եւ տեսանյութերով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Գերատեսչությունը հայտարարել է, որ երկու զինծառայողներն էլ հեռացվել են ադրբեջանական բանակի շարքերից ծառայության նկատմամբ ցուցաբերած անփույթ վերաբերմունքի համար»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։