ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը չպետք է հեռացներ իր գրառումը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է 33 երկրների կողմից, այդ թվում ՝ ԱՄՆ-ի: ՄԱԿ-ը չպետք է Թուրքիայի կողմից պատմությունը մերժելու մեղսակիցը դառնա։