Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն միջազգային օրակարգը և երկկողմ փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա և՛ տնտեսությունն է, և՛ տարածաշրջանային խնդիրները, և՛ Սիրիան, և՛ Ուկրաինան, ինչպես նաև լավ հնարավորություն է՝ համապատասխանեցնելու ժամանակացույցը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով, թե որքանով է այն արդյունավետ աշխատում, նաև կարծիքներ փոխանակել համաշխարհային գործերի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ օրակարգը «բավական լարված է»։