Սու-22 կործանիչը, որը պատկանում Էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի Է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում Է երկրի հարավում: Այդ մասին հայտնել Է տեղի IRNA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն Էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ: Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել Է, որ կործանման պատճառ Է դարձել տեխնիկական խափանումը: