Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկեն էներգետիկայի և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 19-ին Թեհրանում նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է մանրամասն քննարկել ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության թեման՝ ներառյալ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները եւ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը:
Դա նշանակում է նաև շարունակել կարծիքների փոխանակումը միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ»։- ասվում է հաղորդագրության մեջ։