Օգոստոսի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների իրականացման հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը։