Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը սկսել ենք, տեխնիկան աշխատում է, ճանապարհը կառուցում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հաղորդում է Aysor-ը։
«Աշխատանքները մինչև գարուն կավարտվեն, երեք մասի ենք բաժանել աշխատանքները, ակտիվ աշխատում են», - ասաց նախարարը։
Ի պատասխան հարցին՝ դեպի Թուրքիա տանող ճանապարհների վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ ընթանո՞ւմ են՝ Սանոսյանը ասաց, որ նման գործընթաց չկա։