Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հայտնում է News.am-ը։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել»,-ասել է Լավրովը։