Ադրբեջանական բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, օգոստոսի 5-ին Թովուզի շրջանում տեղակայված զորամասում ոչ մարտական պայմաններում ստացած հրազենային վիրավորումից ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Աղամիրով Պյունխանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանություն հոդվածով:
Քննությամբ հաստատվել են նույն զորամասում ծառայող Քաջամիրովի կողմից զինվորի կողմից հանցագործության կատարման հիմնավոր կասկածները: Ամիլ Քյազիմովը ձերբակալվել է: