Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հարձակման կապակցությամբ:
Ջեյհուն Բայրամովը թուրքական կողմին մանրամասն տեղեկացրել է կատարվածի մասին։
Թուրքիայի արտգործնախարարը խստորեն դատապարտել է այդ հարձակումը և նշել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և միշտ պատրաստ է աջակցել նրան ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին ուշադրության և աջակցության համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել արմատական կրոնական խմբավորման կողմից։