Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի առնվազն 49 ինքնաթիռ ուրբաթ օրը զորավարժությունների ժամանակ մտել է այսպես կոչված Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողությանը մասնակցել է 24 Սու-30 կործանիչ, տասը J-16, վեց J-11, յոթ J-10, երկու Y-8 էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ։
Միաժամանակ, ինչպես նշվում է, նրանք բոլորն հատել են Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը։
Թայվանի զինվորականները պատասխանել են ռադիոնախազգուշացումների տարածմամբ և զենիթահրթիռային համակարգերի տեղակայմամբ: