Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Միշելն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Միասին աշխատում ենք դեէսկալացիա և բաց շփումներ ապահովելու ուղղությամբ։ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային են երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր հարցերի շուրջ հստակ առաջընթացի հասնելը։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ»,- գրել է Միշելը։
I had separate calls with @azpresident Aliyev and PM @NikolPashinyan on the latest developments in the region.
— Charles Michel (@CharlesMichel) August 5, 2022
Working together to ensure de-escalation and open connections.