Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Յան Շակովսկին։
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Պետդեպարտամենտին կոչ եմ անում օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար և կանխելու հետագա վայրագությունները»,-գրել է նա։
Ադրբեջանի ագրեսիան դատապարտել է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Թրեհենը․ «Շատ ամերիկացիներ վրդովված են Ադրբեջանի վերջին բռնի հարձակումից, որը հանգեցրել է ողբերգական մարդկային կորուստների: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունը և դիվանագիտորեն գործեն՝ կանխելու հետագա էսկալացիան»: