ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ես հորդորում եմ պետական դեպարտամենտին կիրառել դիվանագիտական ցանկացած գործիք կանխելու նման հարձակումը»,- գրել է նա: