Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և Ղարաբաղի մի շարք այլ բարձունքներ, Aysor-ի հաղորդմամբ գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Տեղում դիրքերը ճշտելու միջոցառումների արդյունքում մեր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և այն շրջապատող բարձունքները», - նշված է հաղորդագրության մեջ։