Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակը գրանցեց
Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ: Նա հաղթեց հնդիկ գրոսմայստերին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։