Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը ստուգումից հետո թույլատրել է Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող Polarnet և Rojen բեռնատար նավերի անցումը Բոսֆորով:
Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կենտրոնը նաև թույլ է տվել թուրքական դատարկ OSPREY S նավին մեկնել Ուկրաինա՝ գյուղմթերք արտահանելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: