Միջուկային զենքը չի մտնում Իրանի քաղաքական դոկտրինի մեջ, դրա տիրապետումը հակասում է Իսլամական Հանրապետության սկզբունքներին։ Այս մասին կիրակի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
«Միջուկային զենքը տեղ չունի Իսլամական Հանրապետության քաղաքական դոկտրինայում»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աբդոլլահյանի խոսքով՝ «լուրջ ուշադրություն պետք է դարձնել Մերձավոր Արևելքում ատոմային զենքից զերծ գոտու ստեղծմանը»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը նման գոտու ստեղծման նախաձեռնողներից մեկն է, և մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա։