Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից, ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կարգավորել է միջադեպը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.), հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: