Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից
Չինաստանը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Հուսով ենք, որ կողմերը կհետևեն հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաև կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները»,–ասել է նա։