ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային

09:10     9 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել են Պենտագոնից։

«Այսօր ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է <...> [Ուկրաինային] անվտանգությանն օժանդակություն տրամադրելու մասին՝ մինչև 1 միլիարդ դոլարի չափով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Պենտագոնում, սա Վաշինգտոնի ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է Կիևին։


© armedia.am