ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել են Պենտագոնից։
«Այսօր ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է <...> [Ուկրաինային] անվտանգությանն օժանդակություն տրամադրելու մասին՝ մինչև 1 միլիարդ դոլարի չափով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Պենտագոնում, սա Վաշինգտոնի ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է Կիևին։