Արևմտյան երկրները պետք է արգելեն բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս կարծիքը նա հայտնել է The Washington Post-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկիի խոսքով՝ «ամենակարևոր պատժամիջոցները սահմանների փակումն է, քանի որ ռուսները խլում են ուրիշին պատկանող հողերը»։ Հետևաբար, նրա պնդմամբ, նրանք «պետք է ապրեն իրենց երկրում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»:
Զելենսկիի խոսքով՝ այս առաջարկը պետք է վերաբերի նույնիսկ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը՝ ի նշան իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի։
«Ռուսները ինչպիսին էլ որ լինեն <...>, ուղարկե՛ք նրանց Ռուսաստան»,- հավելել է նա։
Զելենսկիի կարծիքով, պետք է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ողջ բնակչությանը։ «Այդ բնակչությունն է ընտրել իրենց իշխանություններին, և նրանք դրանց դեմ չեն պայքարում, նրանց հետ չեն վիճում, չեն բղավում նրանց վրա»,- ասել է Զելենսկին: