Գազայի հատվածում «Արշալույս» գործողության ընթացքում իսրայելական բանակին հանձնարարված բոլոր խնդիրները կատարվել են, ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական շարժման ղեկավարությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը՝ իսրայելացիներին ուղղված հեռուստաուղերձում, որը հեռարձակվել է տեղական ալիքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
««Արշալույս» գործողության ընթացքում Իսրայելը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Այն վերականգնեց Իսրայելի զսպող ուժը: Մեր բոլոր նպատակներն իրականացվել են։ Գազայում Իսլամական ջիհադի ողջ ռազմական էլիտան ոչնչացվել է երեք օրվա ընթացքում։ Իսրայելի պաշտպանության բանակի ուժն ու հնարամտությունը ավերիչ հարված հասցրեց թշնամուն»,- ասել է նա։