Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին:
Նախագահի ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեր ժողովուրդների միջև առկա ընդհանուր արժեքները, փոխադարձ հարգանքը և վստահությունն ամուր հիմք են բարեկամական հարաբերությունների խորացման համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: