ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:
«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- գրել է նա: