Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։