Ադրբեջանն Իրանի միջոցով Արաքս գետով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է News.am-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ Այսպիսով Ադրբեջանը Նախիջեւանի հետ Իրանի տարածքով Արաքս գետով կապի այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։