ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ստորագրել է արձանագրություններ՝ ԱՄՆ-ի կողմից վավերացնելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին համաձայնագրերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ամերիկացի առաջնորդը փաստաթղթերը ստորագրել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։ Մինչ այդ նա ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններին կոչ է արել «որքան հնարավոր է շուտ» հավանություն տալ դաշինքին երկու երկրների ադամակցությանը: