ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը։ Բեռլինը դա ընդունել է ի գիտություն, սակայն առայժմ մտադիր չէ գնահատել հնարավոր արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին չորեքշաբթի օրը Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։
«Այն [նախագիծը] ներկայացվել է որոշ երկրների կողմից ԵՄ-ին և այդպիսով գտնվում է օրակարգում։ Գերմանական կառավարությունն այժմ ստիպված կլինի դրա շուրջ քննարկումներ անցկացնել կաբինետի անդամների և ԵՄ ներսում: Այս քննարկումները չեն ավարտվել, ուստի ես չեմ կարող հայտնել որևէ միջանկյալ արդյունք»,- ասել է Հեբեստրեյթը։
«Խնդրում եմ ձեզ համբերատար լինել»,- հավելել է նա՝ նշելով, որ «Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել նման առաջարկը ԵՄ մակարդակով»։