Շվեյցարիան պատրաստ է Ուկրաինայի խնդրանքով ներկայացնել իր դիվանագիտական շահերը Ռուսաստանում, եթե Մոսկվան իր համաձայնությունը տա դրան։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։
Խոսքը «սատարող իշխանության մանդատի» մասին է, որով նախատեսում է, որ Շվեյցարիան կարող է ներկայացնել Ուկրաինայի դիվանագիտական շահերը Ռուսաստանում, քանի որ նրանց միջև այժմ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ինչպես բացատրել է Էլչինգերը՝ «Շվեյցարիան ակտիվորեն առաջարկել է իր բարի ծառայությունները երկու կողմերին էլ»։
Դրանք ներառում են, մասնավորապես, «բանակցությունների և հանդիպումների համար հյուրընկալող երկրի դերը», ինչպես նաև աջակցությունն ու փորձաքննությունը «հնարավոր բանակցությունների համար»: