ԱՄՆ-ը թույլ չի տա Չինաստանին «մեկուսացնել Թայվանը»: Այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք թույլ չենք տա Չինաստանին մեկուսացնել Թայվանը։ Նրանք թույլ չեն տալիս Թայվանին մասնակցություն ունենալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, միջոցառումներ, որտեղ Թայվանը կարող է շատ արժեքավոր ներդրում ունենալ: Նրանք կարող են խանգարել նրանց [Թայվանի պաշտոնյաներին] գնալ այնտեղ, բայց նրանք չեն կարող խանգարել մեզ գնալ Թայվան», - ասել է Փելոսին:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի անդամների պատվիրակությունը՝ Փելոսիի գլխավորությամբ, ասիական շրջագայության շրջանակներում այցելել է Սինգապուր, Մալայզիա, Թայվան, Հարավային Կորեա և Ճապոնիա։ «Թայվան մեր այցի նպատակն էր հայտարարել, որ մենք ամուր հարաբերություններ ունենք՝ հիմնված ստատուս-քվոյի վրա, որը մենք պահպանում ենք», - ասել է Փելոսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի հարցում չի փոխվել։