Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Աստվածածնի Վերափոխման տոնը. կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն

12:32     11 օգոստոսի, 2022

 Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:


© armedia.am