Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Նրա խոսքով, եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, որին հաջորդում է այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխումը:
«Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։