Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ

14:30     11 օգոստոսի, 2022

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը այցել է Տրեվինյանո Ռոմանո քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկիի և քաղաքային իշխանությունների հետ: Այս մասին հայտնել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են Տրեվինյանո Ռոմանոյի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։
Դեսպանը ներկաներին ծանոթացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնել Տրեվինյանո Ռոմանո քաղաքին աջակցության համար։
Հանդիպման վերջում քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է քաղաքային թանգարան։

 


© armedia.am