Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ
Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը այցել է Տրեվինյանո Ռոմանո քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկիի և քաղաքային իշխանությունների հետ: Այս մասին հայտնել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Քննարկվել են Տրեվինյանո Ռոմանոյի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։
Դեսպանը ներկաներին ծանոթացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնել Տրեվինյանո Ռոմանո քաղաքին աջակցության համար։
Հանդիպման վերջում քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է քաղաքային թանգարան։